-
23.05.2018|
19:36
Մայիսի 21-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում։
-
22.05.2018|
23:46
«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփեց արդյունքները: Պարի հանրապետական մրցույթ-փառատոնին այս անգամ ներկայացվել էին 120-ից ավելի պարային կատարումներ՝ մենապարեր, զուգապարեր, խմբակային ելույթներ տարբեր պարային ոճերում և տարիքային խմբերում: Իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա»մշակութային կենտրոնը:
-
22.05.2018|
12:15
Մայրաքաղաքի Նալբանդյան 21 հասցեում գտնվող շենքը 1926 թվականից Երևանի ճարտարապետական դիմագիծն ամբողջացնող պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձան է, իսկ այդ շենքում գործող Ալեքսանդր Սպենդիարյանի արդեն 51-ամյա տուն-թանգարանը հիմնադրման օրվանից՝ 1967 թվականի նոյեմբերի 25-ից մայրաքաղաքի մշակութային կյանքն ամբողջացնող միավորներից է։
-
22.05.2018|
12:11
Լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է։ Մեր ժամանակների մեծագույն երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում և հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին։
-
22.05.2018|
01:19
Բեռլինաբնակ տենոր և երգահան ՄԱՍԻՍ ԱՌԱՔԵԼԵԱՆԸ հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայանա մենահամերգով, որը նվիրում է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին:
-
22.05.2018|
01:18
«Ես վստահում եմ իմ ճանապարհին:
Ես գրում եմ այդ վստահության մասին: Իմ մտորումները ուրիշները գրել չեն կարող:
Ես ուզում եմ, որ մարդիկ ճշմարտությանը հասնելու համար տխրության պահին մտաբերեն պատերազմի տարիներին իրենց ապրած սև անձրևի սարսափը:
Այդ պետք է նաև նրանց երեխաներին»,- գրում է տասնմեկ գրքերի (պատմվածքների ժողովածուներ, վեպեր) հեղինակ Ֆելիքս Շաքարյանը:
-
22.05.2018|
01:10
Մեր երկրում տեղի ունեցած կտրուկ շրջադարձից հետո հանրային քննարկման առարկա են դառնում տարբեր ոլորտներում բարձրացվող խնդիրները, կադրային նշանակումները, ակնկալվող փոփոխությունները, գնահատականներն ու դիտողությունները:
-
21.05.2018|
14:58
Ավելի քան 30 հազար թանգարան աշխարհի տարբեր երկրներից Թանգարանների միջազգային օրվան (մայիսի 18) ամենամոտ շաբաթ օրը միանում են «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր թանգարանների դռները բաց են լինում հասարակության առաջ: Այս տարի միջոցառմանը միացել էին Հայաստանի և Արցախի 116 թանագարաններ: «Իրատեսը» կատարեց թանգարանային իր շրջայցը:
-
21.05.2018|
10:50
Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին մասնակցելու համար դիմած երաժիշտների նախնական լսումների արդյունքները։ Ըստ այդմ՝ մրցույթի առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել աշխարհի 9 երկրի 16 թավջութակահար։
-
19.05.2018|
11:12
Հաստատվել է Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը կայանալու է թավջութակ մասնագիտությամբ։ Ժյուրին կազմված է 7 անդամից՝ երաժշտական աշխարհում հեղինակություն վայելող անուններ, որոնք հունիսի 6-14-ը մրցութային փուլերի ընթացքում ունկնդրելու են երիտասարդ թավջութակահարներին և որոշելու հաղթողներին։